Գտեք Մեզ

«Տեղում ապառիկ»-ի  պայմանները և պահանջվող փաստաթղթերը.


Վարկի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր

- տարեկան տոկոսադրույք՝  24%,

- ամենամսյա սպասարկման գումար՝ 0.4%

- կանխավճար՝  0-50%,

- վարկի տևողության նվազագույն ժամկետը 3 ամիս է, առավելագույնը՝ 24 ամիս,

- վարկի գումարի նվազագույն մեծությունը՝ 50.000 դրամ է, առավելագույնը՝ 1.500.000 դրամ,

- 1 երաշխավոր, եթե վարկի մեծությունը կազմում է  500.001 - 1.000.000 ՀՀ դրամ,

- 2 երաշխավոր, եթե վարկի մեծությունը կազմում է  1.000.001 - 1.500.000 ՀՀ դրամ, ընդ որում երաշխավորները պետք է լինեն գրանցված աշխատողներ:


«Տեղում ապառիկ»-ը տրամադրվում է.

- Ե՛վ Երևան քաղաքի գրանցում ունեցող, և՛ մարզի գրանցում ունեցող ֆիզիկական անձանց,

- Ինչպես հաշվառում ունեցող, այնպես էլ փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձանց,

- Այն անձանց, որոնց տարիքը 20-60 տարեկանի միջակայքում է (այս սահմանափակումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք հանդիսանում են բանկի հաճախորդ և ունեն գործող վարկեր),

- Առանց աշխատանքի վայրից տեղեկանքի (բացառություն են կազմում այն հաճախորդները, որոնք գրանցված չեն տեղեկատվական կենտրոններում),

- Զինված ուժերի , ԱԱԾ և Ոստիկանության համակարգի աշխատողների համար աշխատանքի վայրից տեղեկանքի առկայությունը պարտադիր է (բացառություն են կացմում նրանք, ովքեր աշխատավարձը ստանում են Ակբա բանկի միջոցով)